Դեկտեմբեր 04, 2024
170 դիտում

«Նոա»-ն 2:1 հաշվով հաղթել է առաջատար «Ուրարտու»-ին


Լուսանկարը` FC Noah


Հայաստանի առաջնությն 14-րդ տուրում «Նոա»-ն ընդունել է առաջատար «Ուրարտու»-ին ու հաղթել 2:1 հաշվով։

Առաջին կեսում թիմերը մեկական գոլերով են փոխանակվել։ Նախ «Նոա»-ից աչքի է ընկել Իմրան Ուլադ Օմարը, ապա «Ուրարտու»-ից պատասխանել է Իվան Իգնատեւը։

 

73-րդ րոպեին Ռուի Մոտայի սաներին հաջողվել է հաղթանակ կորզել, որոշիչ գոլի հեղինակը Գոնսալո Գրեգորիոն է։

 

«Նոա»-ն վաստակել է 22 միավոր ու 4-րդ տեղում է, «Ուրարատու»-ն 29-ով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։

 

Այսօր կայանալու են «Արարատ»-«Փյունիկ» եւ ԲԿՄԱ-«Արարատ-Արմենիա» հանդիպումները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին