Հոկտեմբեր 26, 2024
246 դիտում

Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստներից է


Լուսանկարը` FC Krasnodar


«Կրասնոդար»-ի ու «Զենիթ»-ի կիսապաշտպաններ Էդուարդ Սպերցյանն ու Վենդելը Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստներն են:

Երկու ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքն էլ կազմում է 20 մլն եվրո:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը հայտնել է, որ չի պատրաստվում տեղափոխվել մեկ էլ ռուսական ակումբ, քանի որ առաջին քայլերն արել է «Կրասնոդար»-ում ու կշարունակի նրան հավատարիմ լինել:

Ռուսաստանի առաջնության 12 տուրերից հետո 30 միավորով առաջատարը «Կրասնոդար»-ն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին