Դեկտեմբեր 30, 2024
355 դիտում

Երկրպագուների ՖԱՖ շարժումը պահանջում է Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը


Լուսանկարը` Մեդիամաքս


Հյուսիսային Մակեդոնիայից 0։2 հաշվով կրած պարտությունից հետո Երկրպագուների ՖԱՖ շարժման անդամները երեկ գնացել են ֆուտբոլի ֆեդերացիայի մոտ ու պահանջել հանդիպում նախագահ Արմենի Մելիքբեկյանի հետ։


Մելիքբեկյանն այդպես էլ չի ժամանել այնտեղ, իսկ երկրպագուները տեւական ժամանակ սպասելուց հետո հանդես են եկել հայտարարությամբ՝ պահանջելով վերջինիս հրաժարականը։


«Մենք սպասում էինք, որ ամենայն հավանականությամբ մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրաժարական է տալու։ ՀՖՖ նախագահից պարզաբանումներ ստանալու հարցեր ունենք, որոնք վերաբերվում են մանկապատանեկան ֆուտբոլին, ֆուտբոլի ակադեմիայի գործունեությանը, կոմունիկացիաների բացակայությանը։

Մենք աջակցել ենք Արմեն Մելիքբեկյանին, ցանկացել ենք դրական փոփոխություններ լինեն մեր ֆուտբոլում, բայց, ցավոք, դրանք մենք չենք տեսել։ Մեզ շատ են մեղադրել, թե Ռուբեն Հայրապետյանի ժամանակ տարբեր գործողություններ ենք արել, իսկ Մելիքբեկյանի օրոք լռում ենք։ Մեր դիրքորոշումը եղել է, որ ցանկացած ֆեդերացիայի պետք է ժամանակ տալ։ Տարատեսակ ակցիաներ ենք արել, հանդիպումներ ունեցել, խորհուրդներ տվել, բայց եկել ենք մի վիճակի, որ ՀՖՖ նախագահը չի բարեհաճում մեզ հետ հանդիպել եւ սա առաջին դեպքը չէ։

Կարծում ենք, որ նա պետք է հեռանա։ Նա սպառել է իրեն ու այլեւս դեպի լավը ոչինչ չի կարող լինել»,- ասել է ՖԱՖ հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին