Դեկտեմբեր 08, 2024
850 դիտում

Պետրակով. Մարտական ոչ-ոքի ստացվեց, դեռ լավ է, որ խաղի ավարտին հաշիվը հավասարեցրինք


Լուսանկարը` Photolure


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երեկոյան հյուրընկալվելիս միայն վերջին րոպեին է կարողացել խուսափել պարտությունից Ֆարերյան կղզիների հետ խաղում:

Հավաքականի կազմում գոլերի հեղինակ են դարձել Լուկաս Սելարայանն ու Գոռ Մանվելյանը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն այդ հանդիպումը ծանր եւ նյարդային է որակել:

«Առանձին խաղացողների չեմ մեղադրելու, քանի որ ֆուտբոլը միշտ էլ բաղկացած է ոչ թե առանձին մարդկանց սխալներից, այլ սխալների շղթայից: Մեր կենտրոնական պաշտպանը, որը սխալվեց, երիտասարդ տղա է ու իր թիմի կազմում հազվադեպ է խաղադաշտ դուրս գալիս: Ռանոսն էլ հանդես է գալիս 4-րդ լիգայում ու խաղային փորձ չունի, նրան լավ փոխանցում կատարեցին, բայց չիրացրեց: Նրանք երիտասարդ տղաներ են եւ հույս ունեմ, որ հետագայում լավ ֆուտբոլիստներ կդառնան: Մարտական ոչ-ոքի ստացվեց, դեռ լավ է, որ հանդիպման ավարտին կարողացանք հաշիվը հավասարեցնել: Հանդերձարանում տղաներին շնորհակալություն հայտնեցի նվիրման համար: Առաջ ենք շարժվելու ու պատրաստվելու Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին»,- շեշտել է մարզիչը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին