Հոկտեմբեր 05, 2024
227 դիտում

ՖԻՖԱ-ն ակումբայինն ԱԱ-ի նախօրեին լրացուցիչ տրանսֆերային պատուհան կներդնի


Լուսանկարը` FIFA


ՖԻՖԱ-ն հայտնել է լրացուցիչ տրանսֆերային պատուհանի ներդրման մասին:

Փոփոխությունները տեղի են ունենալու 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնության նախօրեին:

ՖԻՖԱ-ի անդամ երկրները, որոնց թիմերը կմասնակցեն մրցաշարին, կարող են հունիսի 1-10-ը բացել լրացուցիչ տրանսֆերային պատուհան: Այդպիսով՝ ֆուտբոլիստները, որոնց պայմանագրերը նախատեսված են մինչեւ հունիսի 30-ը, կարող են փոխել իրենց թիմերը:

Իսկ այն թիմերը, որոնց պայմանագրերը խաղացողների հետ կավարտվեն մրցաշարի միջնամասում, կարող են նոր խաղացողների մասին հայտնել հունիսի 27-ից հուլիսի 3-ը:

Աշխարհ ակումբային առաջնությունը կայանալու է հունիսի 15-ից հուլիսի 13-ն ԱՄՆ-ում, մասնակցելու են 32 ակումբներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին