Սեպտեմբեր 15, 2024
146 դիտում

Գոռ Մանվելյան․ Հուսով ենք հաջող հանդես գալ եւ ուրախացնել հայ ազգին


Լուսանկարը` FFA


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Գոռ Մանվելյանը հույս ունի, որ Ազգերի լիգայի առաջիկա խաղերում կկարողանան ուրախացնել երկրպագուներին։

«Վերջին ամսիներին ինձ շատ վստան եմ զգում, կարծում եմ, որ դրանում նպաստել է «Նոա»-ի կազմում լավ խաղալը։ Ուրախ եմ, որ հրավիրվել եմ հավաքական։ Թիմում հեշտ եմ հարմարվել, մի շարք խաղացողներ կան, որոնց ճանաչում ու շփվում եմ։ Լատվիան ու Մակեդոնիան լավ թիմեր ունեն, մեզ շատ կարեւոր խաղեր են սպասվում։ Հուսով ենք, որ հաջող հանդես կգանք եւ կուրախացնենք հայ ազգին»,-22-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ՀՖՖ-ն։

Հայաստանի ընտրանին Լատվիային ընդունելու է վաղը, խաղի մեկնարկը 20։00-ին է։ Սեպտեմբերի 10-ին կկայանա Հյուսիսային Մակեդոնիայի դեմ դիմակայությունը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին