Հոկտեմբեր 18, 2024
423 դիտում

«Ինտեր»-ը 2025 թ. ԱՄՆ-ում մասնակցելու է Աշխարհի ակումբային առաջնությանը


Լուսանկարը` Getty Images


2 ամիս անց «Ինտեր»-ը նորից վերադարձել է խաղադաշտ ու ընկերական հանդիպում անցկացրել:

Միլանյան ակումբի մրցակիցը եղել է շվեյցարական «Լուգանո»-ն, որին Սիմոնե Ինձագիի սաները հաղթել են 3:2 հաշվով: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հենրիխ Մխիթարյանը:

Նաեւ հայտնի է դարձել, որ Իտալիայի չեմպիոնը մասնակցելու է 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնությանը: Ելույթ են ունենալու 6 կոնֆեդերացիաների 32 ակումբներ: Մրցաշարը 2025 թվականի հունիսից հուլիսն ընկած ժամանակահատվածում հյուրընկալելու է ԱՄՆ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին