Հոկտեմբեր 18, 2024
387 դիտում

«Ուրարտու»-ն ցանկանում է Կոնֆերենցիաների լիգայում հնարավորինս շատ առաջ գնալ


Լուսանկարը` Urartu Football Club


Այսօր 17։00-ից Երեւանի «Ուրարտու» մարզադաշտում համանուն թիմը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլում մրցելու է էստոնական «Կալեւի» դեմ։

Թիմերի առաջին խաղում 2։1 հաշվով հաղթանակ տոնել են «Ուրարտու»-ի ֆուտբոլիստները։

Հայկական ակումբի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն նշել է, որ յուրաքանչյուր հաղթանակ կարեւոր է իրենց համար, ինչն ավելի է մոտիվացնում ֆուտբոլիստներին։

«Ամբողջ ակադեմիայի համար կարեւոր է հայ երիտասարդ ֆուտբոլիստներին խաղաժամանակ տրամադրելը, հայկական ֆուտբոլը զարգացնելն ու հայ ֆուտբոլիստներին միջազգային ասպարեզում տեսնելը։ Մենք ցանկանում ենք հնարավորինս շատ առաջ գնալ, իսկ տրիբունաներում ակնկալում եմ շատ երկրպագուներ»,-ասել է Գունկոն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին