Հուլիս 02, 2024
176 դիտում

Վրացական երազանքը. Կվարացխելիան ու թիմակիցները ԵՎՐՈ-2024-ի փլեյ-օֆֆում են


Լուսանկարը` Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` UEFA


Վրաստանի ֆուտբոլի հավաքականն իսկական սենսացիա է արարել Եվրոպայի առաջնությունում եւ առաջին իսկ անգամ մասնակցելով մրցաշարին՝ դուրս եկել փլեյ-օֆֆ:

Խմբային փուլի վերջին խաղում վրացիները 2:0 հաշվով առավելության են հասել Պորտուգալիայի նկատմամբ: Հանդիպման 2-րդ րոպեին իր թիմին առաջ է մեղել Խվիչա Կվարացխելիան, ապա Ժորժ Միկաուտաձեն դիպուկ է իրացրել 11-մետրանոցը:

Վրաստանը F խմբում վաստակել է 4 միավոր ու 3-րդ տեղով շարունակում է պայքարը: Պորտուգալիան ու Թուրքիան իրենց ակտիվում ունեն 6-ական միավոր եւ նույնպես հաջորդ փուլում են: Թուրքերը 2:1 հաշվով ուժեղ են եղել Չեխիայից:  

Փլեյ-օֆֆում Վրաստանը հունիսի 30-ին հանդիպելու է Իսպանիային, Թուրքիան խաղալու է Ավստրիայի դեմ, Պորտուգալիան՝ Սլովենիայի:

E խմբում բոլոր թիմերը վաստակել են 4-ական միավոր, Ռումինիան, Բելգիան եւ Սլովակիան շարունակում են մնալ ԵՎՐՈ-ում, իսկ Ուկրաինան լքել է պայքարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին