Սեպտեմբեր 29, 2024
397 դիտում

ԵՎՐՈ-2024․ Հայտնի է փլեյ-օֆֆի եւս 5 հավաքականի անուն


Լուսանկարը` UEFA


Գերմանիայում ընթացող Եվրոպայի առաջնության խմբային փուլը մոտենում է ավարտին։

Երեկ ավարտված հանդիպումներից հետո հայտնի են դարձել եւս հինգ թիմի անուններ, որոնք կշարունակեն պայքարը։

 

D խմբում Ֆրանսիան ու Լեհաստանը հաղթողին չեն պարզել, գրանցվել է 1։1 հաշիվ։ Երկու գոլն էլ խփվել է 11-մետրանոցից, աչքի են ընկել Կիլիան Մբապեն եւ Ռոբերտ Լեւանդովսկին։

 

Խմբի մյուս խաղն ավելի գոլառատ է ստացվել։ Ավստրիայի ընտրանին 3։2 հաշվով առավելության է հասել Նիդերլանդների նկատմամբ։ Խումբը 6 միավորով գլխավորել են հենց ավստրիացիները, Ֆրանսիան վաստակել է 5, իսկ Նիդերլանդները՝ 4 միավոր։ Հենց այս երեք թիմն էլ դուրս է եկել փլեյ-օֆֆ։

 

C խմբում գրանցվել են գոլազուրկ ոչ-ոքիներ՝ Դանիա-Սերբիա եւ Անգլիա-Սլովենիա։ Հաջորդ փուլում են Անգլիան ու Դանիան, որոնք ունեն համապատասխանաբար 5 եւ 3 միավոր։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին