Մայիս 20, 2024
552 դիտում

Դորտմունդի «Բորուսիա»-ն ՉԼ-ի եզրափակչում է


Լուսանկարը` orussia Dortmund


Փարիզում կայացել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան ՊՍԺ-«Բորուսիա» հանդիպումը։

Տանտերերին այս փուլի արգելքը հաղթահարելու համար միայն հաղթանակ էր հարկավոր: Սակայն հյուրերը փորձում էին պաշտպանվել մեծ ուժերով ու փնտրել սեփական հնարավորությունները՝ օգտագործելով հակագրոհներն ու ստանդարտ դիրքերը։

Դրանցից հերթականի ժամանակ էլ Մաթս Հյումելսը կարողացել է հաջող եզրափակել անկյունային հարվածն ու խփել իր թիմի միակ եւ հաղթական գնդակը։ Երկու խաղի արդյունքով «Բորուսիա»-ն առավելության է հասել 2։0 հաշվով ու դուրս եկել եզրափակիչ։

Հունիսի 1-ին գերմանական թիմը մրցելու է «Ռեալ»-ի կամ «Բավարիա»-ի դեմ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին