Մայիս 20, 2024
529 դիտում

«Վեստ Արմենիա»-ն եւ «Արարատ-Արմենիա»-ն 33-րդ տուրում հաղթանակներ են տարել


Լուսանկարը` FC Ararat Armenia


Երեկ կայացած Հայաստանի առաջնության 33-րդ տուրում «Վեստ Արմենիա»-ն եւ «Արարատ-Արմենիա»-ն 3-ական միավոր են վաստակել:

«Վեստ Արմենիա»-ն նվազագույն հաշվով առավելության է հասել «Ուրարտու»-ի նկատմամբ: Հանդիպման միակ գոլի հեղինակը Զախար Տարասենկոն է:

«Արարատ-Արմենիա»-ն էլ 4:1 հաշվով ուժեղ է եղել ԲԿՄԱ-ից: Հաղթող թիմի կազմում աչքի են ընկել Ջոնաթան Դուարտեն, Ալեքսիս Ագուստին Ռոդրիգեսը, նա դիպուկ է իրացրել 11-մետրանոցը, Ժիրայր Շաղոյանը եւ Տենտոն Յեննեն: ԲԿՄԱ-ի կազմում պատասխան գնդակը խփել է Արամ Խամոյանը:

«Արարատ-Արմենիա»-ն վաստակել է 71 միավոր ու հավասարվել առաջատար «Նոա»-ին, որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: «Փյունիկ»-ն ունի 70 միավոր ու եւս 33-րդ տուրի խաղը դեռ չի անցկացրել:

Տուրի մյուս հանդիպումները կայանալու են մայիսի 9-ին ու 10-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին