Մայիս 19, 2024
407 դիտում

ՊՍԺ-«Բորուսիա»․ Այսօր հայտնի կդառնա ՉԼ-ի եզրափակչի առաջին մասնակիցը


Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA


Փարիզում այսօր 23։00-ից մեկնարկելու է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ ՊՍԺ-«Բորուսիա» պատասխան հանդիպումը։

Առաջին խաղում նվազագույն հաշվով առավելության են հասել գերմանական թիմի ներկայացուցիչները։

Լուսանկարը` UEFA


Որպեսզի կարողանա անցնել հաջորդ փուլ, ՊՍԺ-ն պարտավոր է հաղթել սեփական հարկի տակ։ Դորտմունդի թիմն էլ իր հերթին պետք է գործի ուշադիր ու չբավարարվի եղածով, որովհետեւ մեկ գնդակի առավելությունը չափազանց քիչ է եզրափակչում հայտնվելու համար։
Թիմերն այս մրցաշրջանում հանդիպելու են արդեն 4-րդ անգամ։ Նշենք, որ ավելի վաղ ՉԼ-ի խմբային փուլում վերջիններս արդեն մրցել են միմյաց դեմ։ Նախ ՊՍԺ-ն սեփական հարկի տակ հաղթել էր 2։0 հաշվով, իսկ Դորտմունդում գրանցվել էր 1։1 հաշիվ։

«Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Էդին Տերզիչ

Լուսանկարը` UEFA


Մենք պետք է հետեւենք մշակած ծրագրին եւ իրականացնենք մեր գաղափարները։ ՊՍԺ-ն կխաղա ավելի ուժեղ, քան առաջին դիմակայությունում էր։ Բայց մենք ցանկանում ենք դուրս գալ եզրափակիչ։

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկե

Լուսանկարը` UEFA


Մեր նպատակը մեկն է՝ դուրս գալ եզրափակիչ։ Դրա համար հարկավոր է գերազանցել «Բորուսիա»-ին՝ այդ հիանալի թիմին։ Միշտ էլ աճելու տեղ կա, ինչին էլ մենք միշտ ձգտում ենք։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին