Մայիս 19, 2024
626 դիտում

Իվու. Երջանիկ եմ Սպերցյանի պես թիմակից ունենալու համար, նա ինձ միշտ ոգեշնչում է


Լուսանկարը` Football Federation of Armenia


«Ռուբին»-ի ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ուգուչուկվու Իվուն խոսել է Էդուարդ Սպերցյանից:

Նրա խոսքով՝ «Կրասնոդար»-ի ֆուտբոլիստն ու հավաքականում իր թիմակիցը պատրաստ է հանդես գալ թոփ-5 առաջնություններից ցանկացածում:

«Հավաքականում ուժեղագույն թիմակից ունեմ՝ Սպերցյանն է: Նրան 3 բառով կբնութագրեմ՝ անհավանական, թոփ եւ պրոֆեսիոնալ: Նա հենց հիմա էլ կարող է հանդես գալ ցանկացած ուժեղ ակումբում: Սպերցյանին նման թիմում կտեսնենք առաջիկա 5 տարվա ընթացքում: Անգամ ամռանը կարող էր տեղափոխվել, բայց չեմ նկատել, որ Ռուսաստանի առաջնությունում տխուր է, Սպերցյանը միշտ երջանիկ է»,- Իվուի խոսքերը մեջբերում է Sport24-ը:

Իվուն ավելացրել է, որ շատ է հարգում Սպերցյանի մոտեցումն աշխատանքին: Նա երջանիկ է թիմակից ունենալու կապակցությամբ, որն իրեն միշտ ոգեշնչում է եւ անհնար է հետը տարաձայնություններ առաջանան. «Հավաքականում մարզումներն այնքան էլ շատ չեն, բայց Սպերցյանն ամեն անգամ մնում է, կատարելագործում տուգանային հարվածներն ու փոխանցումները»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին