Մայիս 19, 2024
579 դիտում

Յուրգեն Կլոպ. Չեմ հոգնել աշխատանքից, պարզապես ծերացել եմ


Լուսանկարը` FC Liverpool


«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը բացատրել է, թե ինչու է որոշել մրցաշրջանի ավարտին հեռանալ ակումբից:

«Վերջին մի քանի շաբաթների ընթացում թիմի խաղն այնքան էլ հաջող չէր, ինչի պատճառով շատերը սկսեցին ասել, թե հոգնել եմ այդ ամենից: Ես պարզապես ծերացել եմ, բայց մինչեւ աշխատանքիս վերջին օրը կշարունակեմ 100 %-ով ներգրավված լինել: Համոզված եմ, որ եթե հեռանալու որոշում կայացնեի մյուս մրցաշրջանում, ամեն ինչ էլ ավելի կբարդանար: Մրցաշրջանին պատրաստվելու համար շատ ուժեր են պետք, եւ 80 %-ով պատրաստվածությունը բավական չէ: Պետք է աշխատանքի մեջ լինել 24/7 ռեժիմով, ինչն արել եմ երկար ժամանակ: Բայց էլ չեմ կարող շարունակել այն մակարդակով, որն անհրաժեշտ է «Լիվերպուլ»-ին»,- մարզչի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:

Կլոպը գլխավորել է ակումբը 2015 թվականի հոկտեմբերի 8-ին, այդ ընթացում արժանացել է 7 տիտղոսի՝ հաղթել է ՉԼ-ում, Անգլիայի առաջնությունում, Գավաթում, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում եւ Աշխարհի ակումբային առաջնությունում:

Այս մրցաշրջանում «Լիվերպուլ»-ը 36 տուրից հետո վաստակել է 78 միավոր ու 3-րդ տեղում է՝ զիջելով «Արսենալ»-ին ու «Մանչեսթեր Սիթի»-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին