Մայիս 19, 2024
420 դիտում

«Պալմա Ֆուտզալ»-ը 2-րդ տարին անընդմեջ դարձել է Չեմպիոնների Լիգայի հաղթող


Լուսանկարը` ՀՖՖ

Լուսանկարը` ՀՖՖ


Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում որոշվել է ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի հաղթողը:

«4-ի եզրափակչում» հանդիպել են 2 իսպանական թիմեր, եւ երկրորդ տարին անընդմեջ հաղթողի կոչումը նվաճել է «Պալմա Ֆուտզալ»-ը: Այն 5:1 հաշվով առավելության է հասել «Բարսելոնա»-ի նկատմամբ:

Թիմի հետ 2-րդ անգամ Չեմպիոնների Լիգայի հաղթող է հռչակվել Հայաստանի հավաքականի դարպասապահ Լուան Մյուլլերը:

3-րդ տեղն էլ զբաղեցրել է «Բենֆիկա»-ն, որը 6:3 հաշվով հաղթել է «Սպորտինգ»-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին