Մայիս 01, 2024
353 դիտում

«Ռեալ»-ն ու «Բավարիա»-ն ՉԼ-ի կիսաեզրափակչում են ու կխաղան միմյանց դեմ


Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA


Որոշվել են Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները՝ ՊՍԺ-ին ու «Բորուսիա»-ին երեկոյան միացել են Մադրիդի «Ռեալ»-ն ու «Բավարիա»-ն:

Արքայական ակումբը հյուրընկալվել է «Մանչեսթեր»-ին ու Ռոդրիգոյի գոլի շնորհիվ առաջինն ինքը բացել հաշիվը: Տանտերերը պատասխանել են Քեւին դե Բրույնեի գոլով: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով, իսկ լրացուցիչում գոլեր չեն արձանագրվել, եւ հաղթողին որոշել է 11-մետրանոց հարվածաշարը: 4:3 հաշվով հաղթել են «Ռեալ»-ի ֆուտբոլիստներն ու ձգտելու են ռեկորդային 15-րդ անգամ տիրանալ Չեմպիոնների Լիգայի Գավաթին:

Լուսանկարը` UEFA


Կիսաեզրափակչում այն հանդիպելու է «Բավարիա»-ին, որը սեփական հարկի տակ Յոզուա Կիմիխի գոլի շնորհիվ ուժեղ է եղել «Արսենալ»-ից: Մյունխենյան ակումբը ՉԼ-ի 6-ակի հաղթող է:

Կիսաեզրափակչի առաջին հանդիպումները կայանալու են ապրիլի 30-ին եւ մայիսի 1-ին, իսկ պատասխանները՝ մայիսի 7-8-ին: Եզրափակիչը լինելու է հունիսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին