Հուլիս 27, 2024
468 դիտում

Ռոնալդուն գրանցել է կարիերայի 65-րդ հեթ-տրիկը


Լուսանկարը` Sportskeeda Football


Սաուդյան Արաբիայի առաջնության 26-րդ տուրում «Ալ Նասր»-ը 8։0 հաշվով ջախջախել է «Աբհա»-ին։

39-ամյա Քրիշտիանու Ռոնալդուն այդ խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ։ Սա եղել է պորտուգալացու 65-րդ հեթ-տրիկը, որը նա ձեւակերպել է ակումբային մակարդակով։

Ռոնալդուն գլխավորում է առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը՝ իր ակտիվում ունենալով 29 գոլ։ Իսկ այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում նա անցկացրած 35 խաղում դարձել է 36 գնդակի հեղինակ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին