Հուլիս 27, 2024
980 դիտում

Երկու դիմակայությամբ վերսկսվեց Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը


Լուսանկարը` SC Shirak


Երեկ ձմեռային դադարից հետո 21-րդ տուրով վերսկսվել է Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը։

Նախ միմյանց դեմ մրցել են «Շիրակ»-ը եւ ԲԿՄԱ-ն։ Տանտերերը Դոնալդ Ալվին Կոդիայի գոլի շնորհիվ հաղթել են նվազագույն հաշվով։

«Նոա»-«Ուրարտու» խաղում գրանցվել է 1:1 հաշիվը։ «Նոա»-ից աչքի է ընկել Էդգար Մովսեսյանը, իսկ հաշիվը հավասարեցրել է Տեմուր Ջիքիան։

Այսօր կկայանան «Ալաշկերտ»-«Վան» եւ «Արարարտ-Արմենիա»-«Փյունիկ» հանդիպումները։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին