Հուլիս 27, 2024
413 դիտում

«Սիթի»-ն ու «Ռեալ»-ը ՉԼ-ում հաղթանակներ են տոնել


Լուսանկարը` Real Madrid C.F.


Երեկվանից մեկնարկել է Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆը։

«Մանչեսթեր Սիթի»-ն հյուրընկալվելիս 3։1 հաշվով հաղթել է «Կոպենհագեն»-ին։ Գոլերի հեղինակ են դարձել Կեւին դե Բրույնեն, Բերնարդու Սիլվան եւ Ֆիլ Ֆոդենը։ Տանտերերի միակ գնդակը Մագնուս Մաթսոնի հաշվին է։

Մադրիդի «Ռեալ»-ը եւս հաջողության է հասել ու նվազագույն հաշվով առավելության հասել «Լայպցիգ»-ի նկատմամբ։ Իսպանացիներին հաղթանակ պարգեւել է Բրաիմ Դիասը։

Այս թիմերի պատասխան հանդիպումները կայանալու են մարտի 6-ին։ Այսօր կեսգիշերին կկայանան «Լացիո»-«Բավարիա» եւ ՊՍԺ-«Ռեալ Սոսյեդադ» դիմակայությունները։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին