Կոտ դ'Իվուարի հավաքականը Աֆրիկայի ազգերի գավաթի եզրափակչում 2:1 հաշվով առավելության է հասել Նիգերիայի նկատմամբ ու հաղթող դարձել:
Որոշիչ գոլը 81-րդ րոպեին խփել է Սեբաստիան Ալեն, որը 2022 թվականին տեղափոխվել է «Բորուսիա», ինչից հետո նրա մոտ քաղցկեղ է հայտնաբերվել: Վիրահատությունից հետո ֆուտբոլիստը ստիպված է եղել 6 ամիս բաց թողնել, նա խաղադաշտ է վերադարձել 2023 թվականի հունվարին:
Մրցաշարի ընթացքում Կոտ դ'Իվուարի գլխավոր մարզիչը փոխվել է, այն բանից հետո երբ թիմը խմբային փուլում 3-րդ տեղն է գրավել Ժանժ Լուի Գասեն հեռացվել է պաշտոնից, մարզչի պարտականությունները կատարել է Էմերս Ֆաեն: Կոտ դ'Իվուարի 4 հավաքականների թվում է եղել, որոնք իրենց խմբում լավագույն 3-րդ տեղն են զբաղեցրել:
Թիմի համար դա 3-րդ հաղթանակն էր մրցաշարում, մինչ այդ այն հաղթող է դարձել 1992 ու 2015 թվականներին: Հաղթանակների քանակով առաջատարը Եգիպտոսն է, որը 6 անգամ (1957, 1959, 1986, 1998, 2006, 2008, 2010) է լավագույնը եղել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: