ՀՖՖ-ի յութուբյան էջի պատրաստած տեսանյութում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն ամփոփել է չորս տարվա ընթացքում իր ու իր թիմի կատարած աշխատանքը։
«Ենթակառուցվածքներն ամենակարեւորն են ֆուտբոլի ֆեդերացիայի համար։ Այս տարի կառուցել են Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի ակադեմիան, որը կարեւոր էր մեզ համար։
Աբովյանում, Վանաձորում եւ Արմավիրում վերակառուցել ենք ստադիոնները, որոնք ընդունում են Հայաստանի Բարձրագույն խմբի ու պատանեկան հավաքականների հանդիպումներ։
Մի շարք ստադիոններում տեղադրել ենք լուսավորության համակարգեր։ Շահագործման է հանձնվել Սեւանի ֆուտբոլի դպրոցը, վերակառուցվել է Վայքի քաղաքային ստադիոնը։
Անդրադառնամ հավաքականներին։ Ակնհայտ է, որ ֆուտբոլի ազգային ընտրանին բազմաթիվ հաճելի պահեր է պարգեւել երկրպագուներին։ Սակայն քանի դեռ չի նվաճել խոշոր մրցաշարի ուղեգիր, իրական հաջողության մասին խոսել չենք կարող։ Ամեն դեպքում տեսնում ենք, որ վերջին տարիներին գնում ենք դեպի բոլոր երկրպագուների նպատակը, եւ հավաքականն ապագա ունի։
Ֆուտզալում եւս հաջող ելույթներ ենք ունեցել։ Ցավոտ թեման պատանեկան ու երիտասարդական թիմերի ելույթներն են։ 19 տարեկանների թիմում առաջընթաց կա։ 17 տարեկանների խնդիրները շատ ավելի մեծ են։ Այստեղ ներդնում ենք ծրագիր, որի արդյունքը կտեսնենք առաջիկա երեք տարվա ընթացքում։
Մինչեւ 21 տարեկաններում այնպես ենք անում, որ երիտասարդները հնարավորինս շուտ տեղափոխվեն ազգային հավաքական։ Այսօր նրանցից չորսն արդեն ազգայինի հիմնական կազմի խաղացող են։
Կանանց ֆուտբոլում շատ ենք հետ մնացել եվրոպական ֆուտբոլից։ 2012 թվականից հավաքական չենք ունեցել, եւ մենք 2020-ին վերաբացեցինք այն։
Պատանեկան թիմերում ունենք փոքր հաջողություններ, բայց դրանք շատ արժեքավոր են։ Շարունակելու ենք ներդրումները կանանց ֆուտբոլում ու վստահ եմ, որ կունենանք կազմավորված հավաքական»։
Մելիքբեկյանի ամփոփման ամբողջական տարբերակը կարող եք դիտել այստեղ՝
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: