Հուլիս 27, 2024
601 դիտում

Էդուարդ Սպերցյան. Հինգ հանդիպում ունենք ու դրանք եզրափակչի պես են լինելու


Լուսանկարը` FFA


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Թուրքիայի դեմ խաղից առաջ ասել է, որ այն չափազանց կարեւոր է:

«Այս պահին մրցաշարային աղյուսակում երկրորդ տեղում ենք ընթանում եւ առաջիկա դիմակայությունը կարեւոր է մրցաշարային աղյուսակի տեսանկյունից:

 

Հույս ունեմ, որ թուրք երկրպագուների ներկայությունը մեզ չի խանգարի, ունենք խաղի մեր ծրագիրը, կփորձենք դրանով առաջ շարժվել:

 

Կարեւորն այն է, որ մենք հասկանում ենք մարզչին, ինչով պայմանավորված էլ լինում են արդյունքները:

 

Հինգ հանդիպում է մնացել ու դրանք եզրափակչի պես են լինելու: Մենք երազանք ունենք ու ձգտում ենք դրա իրականացմանը: Սպասենք մրցաշարի ավարտին ու կիմանանք, թե որ տեղը կգրավենք»:

 

ԵՎՐՈ-2024-ի Թուրքիա-Հայաստան հանդիպումը կայանալու է վաղը եւ մեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին