Ապրիլ 27, 2024
976 դիտում

Թուրքիայի հավաքականում հավատում են, որ դուրս են գալու ԵՎՐՈ-2024-ի եզրափակիչ փուլ


Լուսանկարը` tff.org


Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ստեֆան Կունցն ասել է, որ որպես գերմանացի իր ամենամեծ ցանկությունը Գերմանիայում կայանալիք ԵՎՐՈ-2024-ին մասնակցելն է:

«Կարող ենք միանշանակ ասել, որ մենք հավատում ենք Եվրոպայի առաջնությանը մասնակցելուն: Թուրքիայի հավաքականն ունի այնպիսի մակարդակի ֆուտբոլիստներ, ովքեր ունակ են հանդես գալ ԵՎՐՈ-2024-ում»,-ասել է Կունցը:

Մարտի 25-ին թուրքերը Երեւանում մրցելու են Հայաստանի հետ, իսկ երեք օր անց սեփական հարկի տակ ընդունելու են Աշխարհի բրոնզե մեդալակիր Խորվաթիայի ընտրանուն:

Մարզիչն ասել է, որ այս երկու թիմերը տարբեր մակարդակներ ունեն, սակայն ավելի ուժեղ մրցակիցն իրենց ավելի մեծ մոտիվացիա է տալիս. «Ֆուտբոլայինից բացի կան նաեւ այլ թեմաներ՝ Հայաստանի հետ առկա միջազգային խնդիրները, Թուրքիայում եղած երկրաշարժը, սակայն կհաղթահարենք դրանք»:

Հայաստան-Թուրքիա հանդիպումը կայանալու է մարտի 25-ին, ժամը 21:00-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին