Ապրիլ 19, 2024
779 դիտում

Նաիր Տիկնիզյան. Նորամուտիս խաղը կլինի մեր ամենասկզբունքային մրցակցի դեմ


Լուսանկարը` FFA


Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Նաիր Տիկնիզյանը որոշել է հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում:

Նա առաջին անգամ թիմ հրավիրվեց ԵՎՐՈ-2024-ի ընտրական փուլում Թուրքիայի դեմ մեկնարկային խաղում: Երեկ Հայաստանի ընտրանին բաց մարզում է անցկացրել, որի ժամանակ էլ Տիկնիզյանը խոսել է հավաքականին միանալու որոշման ու առաջիկա մրցակցի մասին:


«Կուզեի ներողություն խնդրել ռուսերեն խոսելու համար, գեղեցիկ չէ, որ հայերեն չգիտեմ, բայց ժամանակ չեմ ունեցել այն սովորելու, ապագայում այդ բացը կլրացնեմ:

Հավաքականից տպավորություններս ամենադրականն են: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն երկրպագուներին, որոնք ինձ օդանավակայանում դիմավորել են, իսկապես հաճելի էր:

1,5 տարի առաջ եմ սկսել մտածել Հայաստանի հավաքականին միանալու մասին, իսկ վերջնական որոշում կայացրել եմ այս տարվա հունվարին:

Նորամուտի համար ավելի լավ հանդիպում հնարավոր էլ չէր պատկերացնել, Թուրքիան Հայաստանի ամենասկզբունքային մրցակիցն է: Ամբողջ թիմը հասկանում է ողջ պատասխանատվությունը, մանավանդ՝ բաց մարզմանն այսքան մարդ է եկել, խաղին տասն անգամ շատ կլինեն:

Պարտավոր ենք դուրս գալ խաղադաշտ ու պայքարել, միավորվել մեր երկրպագուների հետ եւ հասնել ցանկալի արդյունքի: Հուսամ՝ մեզ կհաջողվի:

Մարզիչն ինձ, ինչպես եւ իմ ակումբում, ձախ թեւում է տեսնում, այնպես որ ֆուտբոլային առումով հարմարվելու տեսանկյունից որեւէ խնդիր չի առաջանա»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին