Ապրիլ 19, 2024
505 դիտում

Դիդյե Դեշամը Ֆրանսիայի հավաքականի նոր ավագ է նշանակել Կիլիան Մբապեին


Լուսանկարը` CNN


Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը թիմի նոր ավագ է նշանակել Կիլիան Մբապեին, հայտնում է AFP-ն:

Հավաքականի ավագը մինչ այդ դարպասապահ Ուգո Լյուրիսն էր, որը հունվարի 9-ին հայտնել է ընտրանու կազմում ելույթներն ավարտելու մասին: Մբապեի բացակայության դեպքում ավագի պարտականությունները կատարելու է Անտուան Գրիզմանը:

Մբապեն Ֆրանսիայի ընտրանու կազմում 66 հանդիպում է անցկացրել ու 36 գոլի հեղինակ դարձել: Նա հավաքականի հետ դարձել է 2018 թվականի Աշխարհի առաջնության չեմպիոն ու 2022-ի փոխչեմպիոն: Կատարում նա Մունդիալի լավագույն ռմբարկուն է եղել 8 գոլով: Եզրափակչում Մբապեն հեթ-տրիկի հեղինակ է դարձել ու ԱԱ-ի պատմության 2-րդ խաղացողն է, ում նման բան է հաջողվել: Ավելի վաղ 1966-ին անգլիացի Ջեֆ Հերսթին է 3 անգամ գրավել Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետության թիմի դարպասը:

Մարտի 24-ին Ֆրանսիան ԵՎՐՈ-2024-ի ընտրական փուլում խաղալու է Իռլանդիայի դեմ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին