586 դիտում

Հայ ֆուտբոլիստները շարունակում են պատրաստվել Թուրքիայի դեմ խաղին


Լուսանկարը` FFA


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը շարունակում է պատրաստվել ԵՎՐՈ-2024-ի ընտրական փուլի մեկնարկին:

Թիմին արդեն միացել են Գեորգի Հարությունյանն ու Ժիրայր Շաղոյանը: Նաիր Տիկնիզյանը եւ Էդուարդ Սպերցյանը եւս ժամանել են Երեւան ու երեկ ունեցել թեթեւ նախավարժանք:

ՀՖՖ-ն հայտնում է, որ այսօր կլինեն նաեւ Վահան Բիչախչյանը, Սարգիս Ադամյանը, Հրանտ-Լեոն Ռանոսը, Անդրե Չալըշըրը եւ Խորեն Բայրամյանը:



Հայաստանի ընտրանին մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում ընդունելու է Թուրքիայի հավաքականին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին