Ապրիլ 24, 2024
1598 դիտում

ՉԼ-ի քառորդ եզրափակչում «Ինտեր»-ը խաղալու է «Բենֆիկա»-ի հետ


Լուսանկարը` FC Inter


Նիոնում կայացել է Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունն ու որոշվել են բոլոր զույգերը:

Հենրիխ Մխիթարյանի «Ինտեր»-ին բաժին է ընկել «Բենֆիկա»-ն: Մյուս դիմակայություններում մրցելու են «Ռեալ»-«Չելսի», «Մանչեսթեր Սիթի»-«Բավարիա», «Միլան»-«Նապոլի» զույգերը:

Առաջին հանդիպումները նախատեսված են ապրիլի 11-ին եւ 12-ին, պատասխանները՝ ապրիլի 18-ին ու 19-ին: ՉԼ-ի եզրափակիչը կայանալու է հունիսի 10-ին Ստամբուլում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին