423 դիտում

«Փյունիկ»-ի խոշոր հաշվով հաղթանակը «Լեռնային Արցախ»-ի նկատմամբ


Լուսանկարը` FC Pyunik


Երեկվանից մեկնարկել է Հայաստանի ֆուտբոլի առաջնության 24-րդ տուրը:

«Լեռնային Արցախ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել է «Փյունիկ»-ին ու պարտվել խոշոր հաշվով՝ 0:6: Այդ խաղում նշանակվել է երկու 11-մետրանոց, որոնք վստահ իրացրել են Էդգար Մալաքյանը եւ Հովհաննես Հարությունյանը:

Աչքի են ընկել նաեւ Ջոնել Դեսիրեն, Յուսուֆ Օտուբանջոն, Արտակ Դաշյանը եւ Միխայիլ Կովալենկոն:

Մրցաշարի առաջատար «Ուրարտու»-ն եւս կարողացել է հաղթանակի հասնել: Տեմուր Ջիկիայի դուբլի շնորհիվ վերջինս հաղթել է ԲԿՄԱ-ին:

Այսօր կկայանան «Ալաշկերտ»-«Շիրակ» եւ «Վան»-«Արարատ-Արմենիա» հանդիպումները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին