Ապրիլ 26, 2024
500 դիտում

Էդուարդ Սպերցյանի ստացած վնասվածքը լուրջ չէ


Լուսանկարը` FC Krasnodar


Էդուարդ Սպերցյանը մասնակցել է Շրջանների ուղիի Ռուսաստանի գավաթի քառորդ եզրափակչին:

«Ախմատ»-ի հետ հանդիպումն ավարտվել է «Կրասնոդար»-ի 2:0 հաշվով հաղթանակով: 65-րդ րոպեին խաղադաշտից կաղալով հեռացել է թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ նրա ստացած վնասվածքը լուրջ չէ: Սպերցյանն ընդգրկվել է Հայաստանի հավաքականի հայտացուցակում ու պատրաստվելու է մարտի 25-ին Երեւանում կայանալիք ԵՎՐՈ-2024-ի ընտրական մրցաշարում Թուրքիայի դեմ խաղին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին