Ապրիլ 26, 2024
476 դիտում

Հայտնի են Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի բոլոր մասնակիցները


Լուսանկարը` UEFA


Երեկ «Նապոլի»-«Այնտրախտ» եւ «Ռեալ»-«Լիվերպուլ» հանդիպումներով ավարտվել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչը:

«Նապոլի»-ն մրցակցին հաղթել է 3:0 հաշվով, իսկ «Ռեալ»-ը՝ 1:0: Երկու խաղերի արդյունքներով հենց այս թիմերն էլ կշարունակեն պայքարը:

Քառորդ եզրափակչի ուղեգիր ավելի վաղ նվաճել էին նաեւ «Ինտեր»-ը, «Բենֆիկա»-ն, «Չելսի»-ն, «Բավարիա»-ն, «Միլան»-ը եւ «Մանչեսթեր Սիթի»-ն: Վիճակահանությունը կայանալու է մարտի 17-ին:

Առաջին հանդիպումները նախատեսված են ապրիլի 11-ին եւ 12-ին, պատասխանները՝ ապրիլի 18-ին ու 19-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին