2458 դիտում

ԱԱ-ի խմբային փուլի ավարտը. Պորտուգալիան ու Բրազիլիան կարող են 9-ական միավոր վաստակել


Լուսանկարը` FIFA


Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում այսօր կայանալու են խմբային փուլի վերջին հանդիպումներն ու որոշվելու են 1/8 եզրափակչի մասնակից եւս 4 ընտրանիներ:

Հանդիպումներ են կայանալու H ու G խմբերում: Նախ Երեւանի ժամանակով 19:00-ին կայանալու են Հարավային Կորեա-Պորտուգալիա եւ Գանա-Ուրուգվայ հանդիպումները:

Պորտուգալիան 6 միավորով արդեն ապահովել է հաջորդ փուլի ուղեգիրը, Գանան 3 միավորով 2-րդն է:

Հաջորդ փուլում են նաեւ Աշխարհի 5-ակի չեմպիոններ բրազիլացիները: Այսօր նրանք 23:00-ին հանդիպելու են Սերբիային, որը 1 միավորով վերջին տեղում է: 3 միավոր ունեցող Շվեյցարիան էլ խաղալու է Կամերունի հետ, այն G խմբում նախավերջին տեղում է 1 միավորով:

Պորտուգալիան ու Բրազիլիան կարող են դառնալ միակ թիմերը, որոնք խմբային փուլը կհաղթահարեն 9 միավորով, մինչ այս հավաքականներից որեւէ մեկին նման արդյունք գրանցել չէր հաջողվել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին