Ապրիլ 26, 2024
1411 դիտում

Կատարում այսօր պայքարի մեջ կմտնեն Պորտուգալիայի ու Բրազիլիայի ընտրանիները


Լուսանկարը` Confederação Brasileira de Futebol

Լուսանկարը` Swiss Nati Men

Լուսանկարը` Selección Uruguaya de Fútbol

Լուսանկարը` Seleções de Portugal

Լուսանկարը` Serbian Football

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` Ghana Football Association

Լուսանկարը` Seleções de Portugal

Լուսանկարը` Korea Football Team


Այսօր Կատարում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնության հերթական հագեցած խաղային օրն է եւ կայանալու է 4 հանդիպում:

Առաջինը «Էլ Ջանուբ» ստադիոնում Երեւանի ժամանակով 14:00-ին հանդիպելու են Շվեյցարիայի ու Կամերունի հավաքականները: G խմբում ընդգրկված շվեյցարացիների համար սա 12-րդ Մունդիալն է, իսկ Կամերունը մասնակցում է 8-րդ անգամ, սակայն 1990 թվականից հետո չի կարողացել հաղթահարել խմբային փուլի արգելքը: Շվեյցարիան Աֆրիկա մայրցամաքից միայն մեկ մրցակից է ունեցել ու 2006 թվականին 2:0 հաշվով հաղթել Տոնգոյին:

Լուսանկարը` Swiss Nati Men


Ապա 17:00-ին իրենց առաջին հանդիպումները H խմբում անցկացնելու են Ուրուգվայի ու Հարավային Կորեայի ընտրանիները: Այդ դիմակայությունը կարող է որոշիչ լինել Պորտուգալիայի հետ խմբում առաջատար դիրքերի համար պայքարելու ու փլեյ-օֆֆ դուրս գալու համար:

Լուսանկարը` Selección Uruguaya de Fútbol


Թեեւ այս Մունդիալն անկանխատեսելի է, բայց մասնագետները կարծում են, որ Քրիշտիանու Ռոնալդուն ու թիմակիցները կկարողանան խմբային փուլը հաղթահարել: Նրանք էլ 20:00-ին հանդիպելու են Գանայի ընտրանու հետ: Իր 5-րդ ու, հավանաբար, վերջին առաջնությանը մասնակցող Ռոնալդուն մեկ նպատակ ունի՝ Եվրոպայի չեմպիոնությունից հետ դառնալ նաեւ Աշխարհի չեմպիոն:

Լուսանկարը` Seleções de Portugal


Օրվա վերջին, բայց ոչ պակաս սպասված հանդիպումը կայանալու է 23:00-ին, մրցելու են Բրազիլիան ու Սերբիան: Բրազիլացիներն իրենց անցկացրած վերջին 8 խաղերից 7-ում հաղթել են՝ ընդ որում բավական խոշոր հաշիվներով: Սերբիան էլ վստահ անցել է ընտրական փուլը, 6 հաղթանակ եւ 2 ոչ-ոքի գրանցել ՝ շրջանցելով Պորտուգալիային:

Լուսանկարը` Serbian Football


Բրազիլիան ու Սերբիան 2018-ի ԱԱ-ի ժամանակ էլ նույն խմբում են եղել ու Հարավային Ամերիկայի ներկայացուցիչներն ուժեղ են եղել 2:0 հաշվով: Այսօր էլ Բրազիլիան ֆավորիտ է համարվում, բայց ամեն ինչ կորոշվի խաղադաշտում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին