Ապրիլ 30, 2024
1026 դիտում

Երեւանը կընդունի ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի հանդիպումները


Լուսանկարը` uefa.com


Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի նոր մրցաշրջանը սկսվելու է հուլիսի 7-ին Նիոնում կայանալիք վիճակահանությամբ:

Նախնական, հիմնական ու էլիտ ռաունդները կայանալու են հին ձեւաչափով՝ փոքր մրցաշարերի պես: Եզրափակիչ փուլում հանդես է գալու 4 ակումբ: Անցկացման վայրը կորոշվի վիճակահանությունից հետո: 

 

Նախնական փուլի հանդիպումները նախատեսված են օգոստոսի 23-28-ը: Այս ռաունդում հանդես են գալիս նվազագույն վարկանիշով 32 ակումբներ: Նրանց թվում է նաեւ Հայաստանը ներկայացնող «Երեւանը»:

 

Ակումբից տեղեկացնում են, որ Հայաստանի կառավարության ու ՀՖՖ֊-ի ջանքերով  խաղերը կանցկացվեն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

 

«Սա մեծ նվաճում է առաջին հերթին մեր թիմի համար, քանզի մարզահամերգային համալիրը տեղավորում է ավելի քան 5200 հանդիսական ու այդ հնարավորությունը մաքսիմալ օգտագործելու դեպքում՝ երկրպագուների աջակցությունը ավելի մեծ ուժ կհաղորդի լավագույնս ելույթ ունենալու համար»,- հայտնում են «Երեւանից»:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին