Մայիս 08, 2024
443 դիտում

Էդուարդ Սպերցյանը չի պատրաստվում լքել «Կրասնոդարը»


Լուսանկարը` FC Krasnodar


«Կրասնոդարի» ու Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը չի պատրաստվում լքել ակումբը:

Այդ մասին հայտնում է Metaratings.ru-ն: Ֆուտբոլիստին ցանկացել են ձեռք բերել ֆրանսիական ու գերմանական ակումբներ, սակայն կողմերը չեն կարողացել համաձայնության գալ տրանսֆերային արժեքի շուրջ:

22-ամյա Սպերցյանով հետաքրքրված են եղել նաեւ ակումբներ Իտալիայից, Նիդերլանդներից եւ Անգլիայից:

Ֆուտբոլիստը հենց «Կրասնոդարի» սան է, նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2024 թվականը: Նա թիմի կազմում 26 հանդիպումներում 8 գոլի հեղինակ է դարձել:

Երկրպագուների քվեարկության արդյունքներով Սպերցյանն այս մրցաշրջանում «Կրասնոդարի» լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին