Նոյեմբեր 27, 2024
571 դիտում

Հայաստանի Մ-21 տ. ընտրանին հունիսի 3-ից կպատրաստվի ԵՎՐՈ-ի մեկնարկին


Լուսանկարը` ffa.am


Հայաստանի մինչեւ 21 տարեկանների ֆուտբոլի հավաքականը հունիսի 3-ից կսկսի պատրաստվել Եվրոպայի առաջնության որակավորման փուլի Ֆարերյան կղզիների հավաքականի հետ հանդիպմանը:

Հանդիպումը տեղի է ունենալու հունիսի 8-ին Տոֆտիր քաղաքի մարզադաշտում, հայտնում է ՀՖՖ-ն:


Գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրավիրել է հետեւյալ ֆուտբոլիստներին.  
 
Դարպասապահներ՝ Արման Ներսեսյան, Հարություն Մելքոնյան, Սերգեյ Միքայելյան
 
Պաշտպաններ՝ Երջանիկ Ղուբասարյան, Սերգեյ Կոչկանյան, Արման Ղազարյան,
Կարեն Մուրադյան, Պետրոս Մանուկյան, Արսեն Գալստյան, Էրիկ Փիլոյան, Էրիկ Սիմոնյան, Ստյոպա Մկրտչյան  

Կիսապաշտպաններ՝ Սերգեյ Մկրտչյան, Նարեկ Աղասարյան, Միքայել Միրզոյան,
Արամ Խամոյան, Նարեկ Գրիգորյան, Ժիրայր Շաղոյան, Նարեկ Ալավերդյան, Սերոբ Գալստյան, Սերոժ Թիթիզյան, Արթուր Սերոբյան
 
Հարձակվողներ՝ Գերման Կուրբաշյան, Լեւոն Վարդանյան, Գրենիկ Պետրոսյան
 
Ազգային հավաքականի հայտացուցակում ընդգրկված Ժիրայր Շաղոյանը եւ Արման Ներսեսյանը Շվեդիա-Հայաստան ազգային հավաքականների հանդիպումից հետո կմեկնեն Ֆարերյան կղզիներ՝ միանալու Մ-21 հավաքականին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին