Դեկտեմբեր 22, 2024
6575 դիտում

Կապառոս. Պատկերացնում եմ, թե ինչ կկատարվի Հայաստանում, եթե հավաքականը եզրափակիչ փուլ դուրս գա


Լուսանկարը` FC Urartu

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` FC Urartu


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը խոսել է Աշխարհի առաջնության J խմբում հիանալի մեկնարկի մասին: Նրա սաները 3 հաղթանակ են տարել ու 9 միավորով առաջատարներն են:

Ահա թե ինչ է նա պատմել ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում:

«Հայերը ցանկանում են զարգանալ, գիտեն, որ դա կապված է իրենց մարզիչների որակավորումից: Մեծ աշխատանք են կատարում, եւ տեսնում ենք արդյունքները, որոնք վստահություն են հաղորդում բոլորին: Սա այն ուղին է, որին պարտավոր ենք հետեւել:

Ես դեռ
պայմանագրով «Սեւիլիայի» հետ էի աշխատում, բայց Խինես Մելենդեսն ինձ պատմեց Հայաստանի հնարավորությունների մասին, հանդիպեցի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ: Լավ զգացողություն կար, դրա համար էլ շատ արագ եկանք համաձայնության: Նրանք վստահում են մեզ ու շատ հեշտ ենք շփվում:

Լուսանկարը` Reuters


B Լիգա բարձրանալը կատարած աշխատանքի արդյունքն էր, բայց դա նաեւ անսպասելի էր, քանի որ մրցում էինք այնպիսի հավաքականների հետ, ինչպիսիք են Վրաստանն ու Հյուսիսային Մակեդոնիան: Դա մեծ հաջողություն էր եւ հոգեբանական խթան եղավ թիմի ու երկրի համար: Դա եւս մեկ անգամ ցույց տվեց, որ Հայաստանը պետք է հավատա կատարած աշխատանքին:

ԱԱ-ի ընտրական
մրցաշարում մեծ խանդավառությամբ ենք մեկնարկել, բայց հասկանում ենք, թե որքան ուժեղ է մեր խումբը: Սկիզբը լավն է, բայց մեր ոտքերը շարունակում են գետնի վրա մնալ: Մրցակիցներն են Ռումինիան, Իսլանդիան, Հյուսիսային Մակեդոնիան, Գերմանիան, որոնք շատ ուժեղ են: Բայց մենք հուսով ենք եւ ոգեւորված, ու ոչ մեկ չի կարող այդ ամենը խլել մեզանից:



Խմբում նման արդյունք ցույց տալը լավ է մեզ համար, բայց հասկանում ենք, թե որքան բարդ է լինելու հետագայում: Մեր մրցակիցները մեծ պատմություն ունեցող հավաքականներ են:

Մինչեւ սեպտեմբեր էլ որակավորման հանդիպում չունենք, հույսներս դնում ենք մեր թիմային ուժին ու մտավոր ամրությանը:

Թիմի ներսում մենք 4 լեզվով ենք խոսում՝ ռուսերեն, հայերեն, անգլերեն ու իսպաներեն: Շփումը շատ սահուն է, բացի այդ էլ ֆուտբոլն ունիվերսալ լեզու է: Երբ հնչում է սուլիչը, բոլորն իրար հասկանում են:

Լուսանկարը` FC Urartu


Ազգերի Լիգայում հաղթանակն ու հաջողությունը շատ էմոցիոնալ էին, դրա համար միայն կարող եմ պատկերացնել, թե ինչ կլինի, եթե հավաքականը որեւէ խոշոր մրցաշարի եզրափակչում հայտնվի: Սակայն այդ մասին չեմ էլ մտածել: Ես ֆուտբոլում շատ վաղուց եմ, ու գիտեմ, որ ամեն ինչ քայլ առ քայլ է արվում: Այնպես, որ Հայաստանի ժողովրդին թույլ տվեք վայելել հաղթանակներն ու եկեք կենտրոնանանք մեր աշխատանքի վրա»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին