Մայիս 11, 2024
1021 դիտում

Հայաստանը նոր ֆուտբոլիստ ունի. Էդուարդ Սպերցյանը մարտին կմիանա հավաքականին


Լուսանկարը` Football Media


Էդուարդ Սպերցյանը հանդես է գալու Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում:

20-ամյա կիսապաշտպանն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համաձայնության են եկել, եւ մարտին՝ Աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներին նախապատրաստվելու համար նա կմիանա հավաքականին, հայտնում է ՀՖՖ-ն:

 

Էդուարդ Սպերցյանը ծնվել է 2000 թվականի հունիսի 7-ին Կրասնոդարում: 2018 թվականից սկսել է հանդես գալ «Կրասնոդարի» երկրորդ թիմում:

 

2020 թ. սեպտեմբերին «Կրասնոդարի» երկրորդ թիմի կազմում Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայում հաջողությամբ է հանդես եկել, դարձել է 12 գոլի հեղինակ եւ նորամուտը նշել ակումբի հիմնական կազմում: 

 

Նույն տարվա հոկտեմբերին Սպերցյանը փոխարինման է դուրս եկել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Չելսիի» դեմ խաղում:

 

Ընդհանուր առմամբ, Էդուարդ Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում անցկացրել է 5, Չեմպիոնների լիգայում՝ 2 հանդիպում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին