Մայիս 02, 2024
2212 դիտում

ՀՖՖ-ն Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի դեմ բողոք կներկայացնի ՈՒԵՖԱ եւ ՖԻՖԱ


Լուսանկարը` FFA


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստվում է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի դեմ բողոք ներկայացնել ՈՒԵՖԱ եւ ՖԻՖԱ:

Սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի կայքում հրապարակվել է տեղեկատվություն, որում առկա են քաղաքական բնույթի սուտ եւ մանիպուլյատիվ տեղեկություններ, հայտնում է ՀՖՖ-ն:

 

«Հաշվի առնելով այդ տեղեկատվության բովանդակությունը, ինչպես նաեւ Ադրբեջանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի նախագահ Ռամին Մուսաեւի azerisport.com կայքին տված հարցազրույցը, որում ԱՊՖԼ-ի նախագահը հանդես է գալիս ագրեսիվ հայտարարություններով եւ փորձում քաղաքականացնել ֆուտբոլը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստվում է բողոք ներկայացնել ՈՒԵՖԱ եւ ՖԻՖԱ՝ ընդդեմ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի»,- նշված է ՀՖՖ-ի հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին