Դեկտեմբեր 22, 2024
2076 դիտում

Հենրիխ Մխիթարյան. Իրավունք ունենք առանց սպառնալիքի ապրելու մեր հայրենիքում


Լուսանկարը` Reuters


Այսօր ժամը 07:15-ի սահմաններում Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաեւ խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Հայաստանի հավաքականի ավագ ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արձագանքել է սահմանում կատարվող իրադարձություններին:

 

«Առավոտյան արթնացա`իմանալով Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի բանակի լայնամասշտաբ հարձակման մասին (դե ֆակտո անկախ հայաբնակ պետություն), որի թիրախում եղել է Ստեփանակերտի ու շրջակա բնակավայրերի քաղաքացիական բնակչությունը:

 

Կոչ եմ անում միջազգային հանրությանն անմիջապես կանգնել ու օգնել դադարեցնել խաղաղ բնակչության նկատմամբ ռազմական գործողությունները՝ հանուն տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության:

 

Մենք անքակտելի իրավունք ունենք առանց սպառնալիքի ապրելու մեր հայրենիքում: Մեր երեխաներն իրավունք ունեն ապրելու խաղաղ պայմաններում, ոչ թե ապաստարաններում:

 

Միշտ իմ ազգի կողքին եմ: #ՈւժեղԱրցախ»,- Facebook-ում գրել է Մխիթարյանը:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին