Այսօր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը վերջին հանդիպումն է անցկացնելու ԵՎՐՈ-2020-ի ընտրական մրցաշարում: Այն Պալերմոյում հանդիպելու է J խմբում պարտություն չունեցող Իտալիային:
Հանդիպումից առաջ Հայաստանի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նշել է, որ թեեւ 2 օր են ունեցել հույների հետ հանդիպումից (0:1) հետո իրենց տրամադրության տակ, բայց այս խաղին պատրաստ են:
Իտալիայի հավաքականում ամենաբարձր պրոֆեսիոնալիզմ է տիրում, բոլոր հանդիպումներում հաղթանակ տանող հավաքականն ինչպես կարող է մոտիվացիա չունենալ:
Իտալիային ոչ միայն Եվրոպայի, այլ նաեւ աշխարհի լավագույն հավաքականներից մեկն եմ համարում ու հավատացած եմ, որ հասնելու է մեծ հաջողությունների:
Մեր առաջին մոտիվացիան պատվախնդրությունն է: Դուրս ենք գալու դաշտ, որ քաղենք առավելագույնը: Հայաստանը չի կարելի համեմատել Իտալիայի հետ, ու վերջինիս հետ ռիսկի դիմելու համար պետք է ունենալ հարձակվողական ներուժ: Ես արկածախնդրության կողմնակից չեմ ու չեմ գնա դրան: Կփորձենք կազմակերպված ֆուտբոլ խաղալ ու դիմակայել մրցակցին, արագ հակագրոհել ու գրոհել:
Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի ոգին է, առաջատարն ու մեծագույն խաղացող եվրոպական մակարդակով, բայց, ցավոք, միայն նա չէ, որ բացակայում է, այլ կարեւոր ֆուտբոլիստներ էլ վնասվածքներ ունեն:
Նորից 5 պաշտպանով ենք խաղալու, նման իրավիճակում այլ ընտրություն էլ չունենք: Կադրային շատ կորուստներ կան: Անպայման ազգային հավաքականը պետք է ունենա խաղային նաեւ այլ սխեմա, մենք 10 տարի է խաղում ենք 4 պաշտպանով: Թիմն ու առանձին ֆուտբոլիստները պետք է նաեւ 2-րդ սխեմային լավ տիրապետեն, ինչը կօգնի խաղադաշտում ավելի արդյունավետ գործել, լավ մտածել ու ճկուն լինել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: