Հոկտեմբեր 18, 2024
1110 դիտում

Հայաստանի հավաքականը 27 տարեկան է. 1-ին խաղը հոկտեմբերի 14-ին էր


Լուսանկարը` FC Banants


1992 թվականի այս օրը՝ հոկտեմբերի 14-ին, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն առաջին հանդիպումն է անցկացրել:

«Հրազդան» մարզադաշտում հայ ֆուտբոլիստներն ընկերական խաղում մրցել են Մոլդովայի ընտրանու դեմ: Խաղն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով, իսկ հայկական թիմի գլխավոր մարզիչն «Արարատ 73-ի» լեգենդար հարձակվող Էդուարդ Մարկարովն էր:

Հավաքականի այդ ժամանակվա ֆուտբոլիստ Արա Նիգոյանը Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում վերհիշել է այդ օրն ու ընդգծել, թե ինչպես են ուրախությամբ ընդունել լուրը:

«Առաջին անգամն էինք մեր երկիրը միջազգային հարթակում ներկայացնելու: Բոլորս այնքան հպարտ էինք, որ Հայաստանի հավաքականում ենք խաղում: Ազգ ներկայացնելը շատ պարտավորեցնող ու պատասխանատու գործ է»,-ասել է Նիգոյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին