Մայիս 18, 2024
1345 դիտում

Անհավանական ու պայքարով լի. «Արարատ-Արմենիայի» հաղթանակը


Լուսանկարը` FC Ararat-Armenia


Հայ երկրպագուներն այսօր բարձր տրամադրությամբ լքեցին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնը:

Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում «Արարատ-Արմենիան» մրցում էր Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» հետ:


Հայկական թիմի ֆուտբոլիստներն առաջին իսկ րոպեից նետվեցին գրոհի ու մեկը մյուսի հետեւից վտանգավոր պահեր էին ստեղծում մրցակցի դարպասի մոտ: Դրանցից մի քանիսը կարող էին գոլով ավարտվել, սակայն կամ վստահ էր գործում դարպասապահը, կամ էլ հարվածն էր շեղ ստացվում:


Երկրպագուները ստիպված չէին շատ սպասել առաջին գոլին: 22-րդ րոպեին տանտերերը գեղեցիկ գրոհ կազմակերպեցին, որի արդյունքում Մելիսոն Լիման վստահ եզրափակեց Գեորգի Պաշովի փոխանցումը՝ 1:0:


Ընդունած գնդակից հետո «Դյուդելանժի» ֆուտբոլիստներին հաջողվեց խաղը տեղափոխել դաշտի կենտրոն, անգամ անցան տանտերերի կիսադաշտ: Սակայն Վադրան Մինասյանի սաներին հաջողվեց չեզոքացնել կազմակերպվող գրոհները: Մի քանի դրվագում իր թիմին փրկեց նաեւ դարպասապահ Դմիտրի Աբակումովը:

 

Երկրորդ կեսը եւս սկսվեց «Արարատ-Արմենիայի» գրոհներով: Վտանգավոր էին հատկապես Պետրոս Ավետիսյանի եւ Լիմայի հարվածները, որոնք դժվարությամբ հետ մղեց դարպասապահը: Չիրացրած հնարավորություններից հետո հայկական թիմի ֆուտբոլիստները թուլացրին տեմպը, ինչից օգտվեց «Դյուդելանժը»: Դանել Սինանիին հաջողվեց խփել պատասխանն գնդակն ու հավասարեցնել հաշիվը:

 

Հանդիպման վերջնամասը չափազանց լարված ստացվեց: Մինասյանի ֆուտբոլիստները փորձեցին հետ բերել կորցրածը՝ երկրպագուների բուռն աջակցությամբ նետվելով գրոհի: Երբ թվում էր, թե ամեն ինչ ավարտվել է, ստադիոնը թնդաց: 90+3 րոպեին Իլյա Անտոնովը փրկեց իր թիմին ու պարգեւեց այդքան կարեւոր հաղթանակ՝ 2:1:

 

Թիմերի պատասխան հանդիպումը կայանալու է օգոստոսի 29-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին