Մայիս 02, 2024
4388 դիտում

Ալեքսանդր Կարապետյանը տեղափոխվել է «Սոչի»


Լուսանկարը` REUTERS


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը տեղափոխվել է ռուսական «Սոչի» ակումբ:

Կարապետյանն ակումբին է միացել սլովենական հավաքի ժամանակ: 3 ստուգողական խաղերում նա 4 գոլ է հեղինակել: 

 

Հայաստանի հավաքականում Կարապետյանը 8 հանդիպման է մասնակցել ու 4 գոլ խփել:

 

Ավելի վաղ Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի նորեկ ակումբ էր տեղափոխվել նաեւ Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Նա Ալեքսանդր Տոչիլինի մարզչական շտաբում է ու աշխատում է դարպասապահների հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին