Մայիս 05, 2024
2746 դիտում

Հայաստանի ընտրանին բարելավել է դիրքերը ՖԻՖԱ-ի աղյուսակում


Լուսանկարը` Photolure


ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների վարկանշային աղյուսակը:

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին բարելավել է դիրքերն ինը հորիզոնականով եւ 1230 միավորով զբաղեցնում է 97-րդ տեղը:

Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլում այս ամիս երկու հաղթանակ էր տարել Լիխտենշտեյնի եւ Հունաստանի նկատմամբ:

ՖԻՖԱ-ի աղյուսակը գլխավորում է Բելգիայի հավաքականը, երկրորդ տեղում Ֆրանսիայի թիմն է, երրորդում՝ Բրազիլիայի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին