Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում լավագույնն է ճանաչել «Յուվենթուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի գոլը:
Պորտուգալացին Լեոնարդո Բոնուչիի փոխանցումից հետո 2018-ի նոյեմբերին գրավել է «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը:
Ռոնալդուն 2-րդ տարին անընդմեջ է արժանանում լավագույն գոլի համար մրցանակին: Նախորդ տարի նա աչքի էր ընկել հենց «Յուվենթուսի» դարպասը գրավելու համար:
Այս տարվա տասնյակում են հայտնվել նաեւ Լուիս Սուարեսի, Ֆիլիպե Կոուտինյոյի, Ուսման Դեմբելեի, Ռահիմ Սթերլինգի, Կիլիան Մբապեի, Լեռոյ Սանեի, Իվան Ռակիտիչի, Սադիո Մանեի ու Լեո Մեսսիի գոլերը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: