Այս տարվա հունիսին Արցախում կայանալու է Չճանաչված երկրների ֆուտբոլի Եվրոպայի Գավաթի խաղարկությունը:
Մասնակցելու են 12 հավաքականներ, որոնք բաժանվել են 4 խմբերի:
A խումբ`Արցախ, Լապլանդիա, Լուգանսկ
B`Աբխազիա, Նիսի կոմսություն, Չամերիա
C`Պադանիա, Դոնեցկ, Սարդինիա
D՝ Սեկեյի մարզ, Արեւմտյան Հայաստան, Հարավային Օսեթիա
1/4 եզրափակիչ են անցնելու 1-ին ու 2-րդ տեղերը զբաղեցրած հավաքականները: Հանդիպումները կայանալու են Ստեփանակերտի ստադիոնում:
Արցախը CONIFA-ի անդամ դարձել է 2013 թվականին, որից հետո մասնակցել է վերջինիս կողմից կազմակերպված մի շարք մրցաշարերի:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: