Հայաստանի այս տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի եւ ղազախական «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին:
Մարզական լրագրողների եւ ակումբների կողմից Պիզելին հավաքել է 171 միավոր:
Երկրորդ տեղը զբաղեցրել է հավաքականի ավագ, «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը ստացել է 119 միավոր: 32 միավորով երրորդ տեղում է գերմանական «Յան Ռեգենսբուրգ» ակումբի հարձակվող Սարգիս Ադամյանը:
ՀՖՖ-ն ամփոփել է նաեւ Տարվա լավագույն մարզիչ անվանակարգը: Հաղթող է ճանաչվել
«Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւը, երկրորդն Արմեն Գյուլբուդաղյանցն է, իսկ երրորդը՝ Վարդան Բիչախչյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: