Մայիս 08, 2024
5751 դիտում

ՈւԵՖԱ-ն կաջակցի Հայաստանին նոր ազգային ստադիոնի կառուցման հարցում


Լուսանկարը` FotoPyK


ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի վիճակահանությանը մասնակցելու համար Իռլանդիայի մայրաքաղաք էր մեկնել նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը:

Դուբլինում  կայացել է եռակողմ հանդիպում ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի, ՈւԵՖԱ-ի Ազգային ասոցիացիաների բաժնի տնօրեն Զորան Լակովիչի,  Վանեցյանի եւ ՀՖՖ-ի առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանի միջեւ: Հանդիպման ընթացքում քննարկվել է համագործակցության լայն շրջանակ, մասնավորապես առաջիկա 4 տարում Հայաստանի մարզերում ՀՖՖ կողմից իրականացվելիք ենթակառուցվածքային զարգացման ծրագրերը:

Հայկական կողմը մանրամասն ներկայացրել է ազգային նոր մարզադաշտ կառուցելու ծրագրերը: ՈւԵՖԱ-ի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՖՖ-ին բոլոր հնարավոր միջոցներով, մարզադաշտի՝ ՈւԵՖԱ-ի չափորոշիչներին համապատասխանելու, նախագծման, ՈւԵՖԱ-ի փորձագետների աջակցության եւ մասնագիտական խորհրդատվության մասով, հայտնում է ՀՖՖ-ն: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին