Նոյեմբեր 26, 2024
2386 դիտում

«Ռոնալդու. կատարելության տենչով» գիրքն արդեն հասանելի է հայերեն


Լուսանկարը` newmag.am

Լուսանկարը` newmag.am

Լուսանկարը` newmag.am

Լուսանկարը` newmag.am

Լուսանկարը` newmag.am

Լուսանկարը` newmag.am


Երեւանում Քրիշտիանու Ռոնալդուի հայերեն գրքի շնորհանդեսը ՉԼ-ում «Յուվենթուսի» կազմում նրա մեկնարկի ու ստացած առաջին կարմիր քարտի նախօրեին եղավ:

Լուկա Կայոլիի «Ռոնալդու. կատարելության տենչով» գիրքը հավաքել էր ֆուտբոլիստի սիրահարներին, սպորտային լրագրողներին ու պարզապես նրանով հետաքրքրվողներին:

Փառք, ճանաչում, փող, անթիվ խփված գոլեր ու ստացած մրցանակներ, անհատական ու թիմային տիտղոսներ, այս ամենի մասին մենք Ռոնալդուի կարիերայից շատ լավ ծանոթ ենք: Սակայն գրքում բացահատելու ենք մեկ այլ Քրիշտիանուին՝ իր ուժեղ կողմերով, թուլություններով, աշխատասիրությամբ, չհանձնվելու ու պայքարելու ունակությամբ:

ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանի պատվին իր անունը ստացած տղային ծանոթանալու ենք պատանեկության տարիներից մինչեւ հանուն «Յուվենթուսի» «Ռեալը» լքելը: Անձնական կյանքն ու երեխաների ծնունդը, մարզիչների ու թիմակիցների հետ փոխհարաբերությունները, էլի շատ կարեւոր դրվագներ են տեղ գտել սպորտային այս բեսթսելլերում:

«Ինչ հնարավոր է նվաճել ֆուտբոլում, ես արդեն նվաճել եմ, սակայն երբեք չեմ դադարի փորձել նորանոր հաղթանակներ տոնել մինչեւ թոշակի անցնելը: Ես պարզապես ասյպիսին եմ: Իմ նպատակը լավագույնը լինելն է»,- խոստովանում է Ռոնալդուն:

Գիքրն անգլերենից թարգմանել է Լիանա Զաքարյանը, նրա համար սա սպորտային բովանդակության հետ աշխատելու առաջին փորձն է եղել:

«Ռոնալդու. կատարելության տենչով» գիրքը բոլոր գրախանութներում հասանելի կլինի սեպտեմբերի 22-ից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին